Արցախի Հանրապետության «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը հիանալի համերգ ունեցավ. Տիգրան Աբրահամյան
Մշակույթ
22:40 29/02/2024
ԼՂՀ

Արցախի Հանրապետության «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը հիանալի համերգ ունեցավ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի Հանրապետության «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը հիանալի համերգ ունեցավ, որի կազմակերպչական հիմնական մասն իրենց վրա էին վերցրել 2 չհանձնվող մարդիկ` Արեգան և Նարեն:

Արցախի մշակույթի և հայի ոգու պահպանման, ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից համույթը կարող է մեծ դեր ապահովել, սակայն դրան հասնելու ճանապարհին վերջիններս մեր սատարման և քաջալերման կարիքն ունեն»:

Placeholder
Արցախի Հանրապետության «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը հիանալի համերգ ունեցավ. Տիգրան Աբրահամյան