Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Դեսպանատուն
Քաղաքական
09:05 01/03/2024
Տարածաշրջան

Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Դեսպանատուն

Հունաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։

Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը»։
 

Placeholder
Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Դեսպանատուն