«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ձկնկիթի մատակարարման հարցում
Իրավունք
17:52 01/03/2024
Աշխարհ

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ձկնկիթի մատակարարման հարցում

Ռոսսելխոզնադզորը լաբորատոր հետազոտություններիկ ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի և Բելառուսից մսի պահածոների մատակարարման հետ կապված։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է  եկել պետական մարմինը։

«Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգի ժամանակ հայտնաբերել է Եվրասիական տնտեսական միության երկրների մի քանի ընկերությունների կողմից Ռուսաստանին մատակարարվող սննդամթերքի անհամապատասխանություններ»,-նշում են Ռոսսելխոզնադզորից ու մանրամասնում, որ օրենսդրական պահանջներին չհամապատասխանող ապրանքների ներքին շուկա տեղափոխումը կանխելու նպատակով Ծառայությունը ձեռնարկել է միջոցներ։

Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված կարմիր ձկնկիթի ներկրման առումով, քանի որ դրանցում հայտնաբերվել են  կոլիֆորմներ։

Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական կանոնների,  փոխադրման և վաճառքի,  ջերմաստիճանի, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:

 

Placeholder
«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ձկնկիթի մատակարարման հարցում