Լավրովն ու Բայրամովը հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Քաղաքական
17:40 01/03/2024
Աշխարհ

Լավրովն ու Բայրամովը հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

Այսօր Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, կայացել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։

«Հաստատվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը: Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ Կասպյան հնգյակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Հիշեցնենք, որ Անթալիայում է նաև ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը։ 

Placeholder
Լավրովն ու Բայրամովը հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը