Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»
Քաղաքական
10:32 04/03/2024
Աշխարհ

Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է լեհ-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի մասին, որտեղ շարունակվում են եվրոպացի ֆերմերների բողոքի ցույցերը։ Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտնում է, որ լեհ ֆերմերները շարունակում են արգելափակել բեռնատար մեքենաների տեղաշարժը բոլոր վեց սահմանային անցակետերում։ Այդ մասին հյատնում է lenta.ru-ն

Ուկրաինայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»։ Այս պահին հերթի մեջ է գրեթե երկուսուկես հազար բեռնատար։

Զելենսկին փորձել է բացատրել Վարշավայի պահվածքը։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է վերջնականապես լուծում գտնել հանրապետության և Լեհաստանի սահմանին տիրող իրավիճակին և ապաշրջափակել ուկրաինական գյուղմթերքի համար երթուղիները։ Այդ մասին նա խոսել է քաղաքացիներին ուղղված իր գիշերային ուղերձի վերջում։
 

Placeholder
Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»