Մոբիլիզացիայից խուսափած ուկրաինացին խեղդվել է՝ փորձելով հասնել Ռումինիա
Քաղաքական
21:40 05/03/2024
Աշխարհ

Մոբիլիզացիայից խուսափած ուկրաինացին խեղդվել է՝ փորձելով հասնել Ռումինիա

Ուկրաինացի սահմանապահները Տիսա գետից հայտնաբերել են մոբիլիզացիայից ևս մեկ խուսափողի դին, որը փորձում էր անօրինական կերպով հատել Ռումինիայի սահմանը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության արևմտյան տարածաշրջանային տնօրինությունը։

«Այսօր առավոտյան սահմանի գետային հատվածում պարեկություն կատարելիս սահմանապահները Տիսայում հայտնաբերել են առանց կենդանության նշանների տղամարդու դի, որը դուրս է բերվել ջրից։ Պարզվել է, որ մահացածը Իվանոյի բնակիչ է, Ֆրանկիվսկի մարզից՝ ծնված 2002 թվականին»,-ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից սահմանապահները հայտնաբերել են 21 տղամարդու դի, որոնք, փորձելով խուսափել մոբիլիզացիայից, Անդրկարպատյան շրջանի և Ռումինիայի սահմանին խեղդվել են Տիսայում։

Placeholder
Մոբիլիզացիայից խուսափած ուկրաինացին խեղդվել է՝ փորձելով հասնել Ռումինիա