Ստամբուլում յոթ մարդ է ձերբակալվել «Մոսադ»-ում աշխատելու համար
Քաղաքական
12:19 05/03/2024
Աշխարհ

Ստամբուլում յոթ մարդ է ձերբակալվել «Մոսադ»-ում աշխատելու համար

Թուրքական ոստիկանությունը և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են յոթ մարդու, ովքեր կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության շահերից ելնելով աշխատելու մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Քաղաքում ռեյդերը տեղի են ունեցել ավելի վաղ՝ ոստիկանության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համատեղ գործողության շրջանակներում։ Նշվում է, որ ձերբակալվածները տեղեկություն են վաճառել Մոսադին։

Նրանց թվում է մասնավոր հետախույզ Համզա Թուրհան Այբերքը՝ նախկին պետական ծառայող, որը պարբերաբար հրավիրվում էր տեղական հեռուստաալիքների առավոտյան եթերներին։ Հետաքննությունը պարզել է, որ նա իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել փողի դիմաց, այդ թվում՝ տեղեկություններ Թուրքիայում Մերձավոր Արևելքն ներկայացնող անհատների և ընկերությունների գործունեության մասին։ Հատուկ հսկողության սարքավորումների օգնությամբ նա վերահսկել է նրանցից մի քանիսին և տվյալներն օպերատիվ ձևով փոխանցել Մոսադին։ Նշվում  է նաև, որ Այբերքն 2019թ.-ին այս աշխատանքի համար վերապատրաստվել է Բելգրադում։

Placeholder
Ստամբուլում յոթ մարդ է ձերբակալվել «Մոսադ»-ում աշխատելու համար