Մենք ոչ միայն լսեցինք, այլև այսօր տեսանք հարվածը․ Զելենսկին՝ Օդեսայում տեղի ունեցած պայթյունի մասին
Քաղաքական
20:27 06/03/2024
Տարածաշրջան

Մենք ոչ միայն լսեցինք, այլև այսօր տեսանք հարվածը․ Զելենսկին՝ Օդեսայում տեղի ունեցած պայթյունի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Օդեսայում պայթյուն է լսել, այդ մասին նա հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ ճեպազրույցում, որի տեսանյութը հրապարակել է 7-րդ ալիքը։  

«Մենք ոչ միայն լսեցինք, այլև այսօր տեսանք հարված»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Կիևի ռեժիմի ղեկավարը։

Ավելի վաղ ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը հեռարձակել էր Օդեսայում պայթյունի մասին՝ օդային հարձակման նախազգուշացման ֆոնին։ Միաժամանակ Strana.ua-ն  գրել է, որ Զելենսկին այդ պահին կարող էր այնտեղ լինել, քանի որ ականատեսները տեսել են նրա ավտոշարասյունը։

Placeholder
Մենք ոչ միայն լսեցինք, այլև այսօր տեսանք հարվածը․ Զելենսկին՝ Օդեսայում տեղի ունեցած պայթյունի մասին