«Հրապարակ». Հաջորդ հանրահավաքը կանցկացվի մարտի 13-ին
Օրվա մամուլ
09:08 06/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Հաջորդ հանրահավաքը կանցկացվի մարտի 13-ին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հաջորդ հանրահավաքին է պատրաստվում, որը կանցկացվի մարտի 13-ին։ Շարժման համակարգող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեզ ասաց, որ, հանրահավաքային պայքարին զուգահեռ, մարզային այցելություններ են իրականացնելու՝ իրենց կողմնակիցներին համախմբելու նպատակով։

Այսօր կայցելեն Մասիս քաղաք. «Ժամը 2-ին Մասիսում կհանդիպենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք պատասխանելու բոլոր հարցերին, կներկայացնենք մեր մոտեցումները, կլսենք ժողովրդի առաջարկները: Ի դեպ, այնտեղ մեծ թվով արցախցիներ կան նաև: Հաջորդ այցը կլինի Գյումրի»։

Հիշեցնենք, որ «Միասին»-ը փետրվարի 20-ին, 29-ին ևս հանրահավաքներ անցկացրեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Հաջորդ հանրահավաքը կանցկացվի մարտի 13-ին