Մշակվել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում
Հասարակություն
09:24 06/03/2024
Աշխարհ

Մշակվել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում

AFEPASA-ն մշակել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում՝ դրանք հարմարեցնելով կլիմայի փոփոխություններին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, AFEPASA-ն ընկերություն է, որն ունի 130 տարվա փորձ, զբաղվում է գյուղատնտեսության մեջ կիրառվող ծծմբի արտադրությամբ՝ որպես պարարտանյութ և կենսախթանիչ:

2020-ականների վերջին և հատկապես 2023թ. Եվրոպայում ամռան ամիսներին գրանցված բարձր ջերմաստիճաններն ավելի հաճախակի են դիտվում:

Գիտակցելով, որ խնդիրը զգալիորեն վատ անդրադարձ կարող է ունենալ բերքի քանակական և որակական ցուցանիշների վրա` AFEPASA-ում գտել են լուծումներ, որոնցով գյուղատնտեսները կարող են հաղթահարել բարձր ջերմաստիճանային տարիները՝ խուսափելով բերքի կորստից:  Դա SOLDEFEND PLUS-ն է, որը նախատեսված է օգտագործել սաղարթային ցողումով:
Արտադրանքի հիմնական բաղադրությունն իր մեջ ներառում է ցինկ և կալցիում, որոնք կարող են արևի լույսն անդրադարձնել՝ նվազեցնելով բարձր ջերմաստիճանի կլանումը տերևներում և պտուղներում:

Բարձր արևային ճառագայթման հետևանքով մշակաբույսերի վրա դիտվում են մակերեսային այրվածքային բծեր, որոնք կարող են առաջացնել տերևների, ցողունների չորացում և մրգերի փտում:

Այս խնդիրը բացասական ազդեցություն է ունենում բերքի քանակի և որակի վրա՝ գյուղատնտեսությանը պատճառելով մեծ վնասներ: Բարձր ջերմաստիճանները նպաստում են բույսի ջրազրկմանը և առաջացնում ջերմային շոկ։

Բազմաթիվ փորձարկումներ են իրականացվել՝ ստուգելու SOLDEFEND PLUS-ի արդյունավետությունն այն մշակաբույսերի վրա, որոնք վաղաժամ վնասներ են կրում արեգակի ջերմային ճառագայթման բարձր ինտեսիվությունից:

Խաղողի այգում կատարված փորձարկումներն ունեցել են բարձր արդյունավետություն։ 

Placeholder
Մշակվել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում