Մենք այսօր ունենք  տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք. Բաբկեն Պիպոյան
Տնտեսություն
16:54 07/03/2024
Հայաստան

Մենք այսօր ունենք տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք. Բաբկեն Պիպոյան

«Կա մեկ միլիոն դոլարանոց փաստաթուղթ, որը քայլերի հաջորդականությամբ հստակ նշում է, թե  որտեղից է պետք սկսել, ուր է պետք գնալ։ Հիմա մենք այդ սկիզբը չենք արել, ասում ենք՝  ոչինչ, մենք դեռ սկզբին կգանք ու քննարկում ենք  մեջտեղից, վերջից ինչ- որ հատվածական բաներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով տրանսպորտի սակագնի թանկացման մասին։ 

Ըստ նրա, եթե ինչ որ մի բան կիսատ-պռատ է արվում, պետք չէ արդյունք ակնկալել։

«Մենք այսօր ունենք  տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք, որովհետև  ցանցը գործում է  սխալ, ձևավորում է  բարձր ինքնարժեք։ Այս պայմաններում մեր առաջին քայլը պետք է լինի աշխատել ինքնարժեքի ուղղությամբ։ Հիմա մենք ինքնարժեքի  ուղղությամբ չենք աշխատում, իրական, լավ ինքնարժեքը չգիտենք, չգիտենք՝ վաղն ինչ ենք անելու, ի վերջո այդ լավ փաստաթուղթը երբ ենք ունենալու և  ինչ-որ բովանդակային բան ենք քննակում։

Աճուրդի դնել մի բան, որը մասնագիտական քննարկում է  պահանջում, ինձ համար անընդունելի է, չի կարելի»,- ասաց Բ.Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ այսօր չի կարելի գին քննարկել, պետք է բարեփոխել, հետո քննարկել։

Մանրամասն՝ տեսանյությում։

Placeholder
Մենք այսօր ունենք տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք. Բաբկեն Պիպոյան