Կիևը Աստանայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի գնման գործարքներ
Քաղաքական
17:25 07/03/2024
Աշխարհ

Կիևը Աստանայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի գնման գործարքներ

«Ուկրսպեցէքսպորտ» -ը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմական արտադրանք գնելու շուրջ։ Այդ նասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Վերջերս հայտնի դարձավ, որ «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունների խումբը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք գնելու շուրջ։ Թելերը տանում են Աստանայում գրանցված «Navico», «BSKey company»,  «ИГТ», «Սիզդիկով Տ. Ս.-ն» ընկերությունները»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմին կարող են տրվել Ռուսաստանում արտադրված  Սու-24 և ՄիԳ-29 ինքնաթիռների ՊԳԿ-10 պարաշյուտային արգելակման համակարգերի պահեստամասեր։

«Սա բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Հավանաբար Ղազախստանի ղեկավարությունը բազմավեկտոր քաղաքականության խաղում  Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավասար հեռավոր դիրքորոշում պահպանելու համար թաքցրել է խաղաքարտերը և՛ արևմտյանների, և՛ Ղազախստանի անվտանգության գլխավոր երաշխավորի՝ Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակ»,-ասել է աղբյուրը։
 

Placeholder
Կիևը Աստանայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի գնման գործարքներ