«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում
Օրվա մամուլ
09:08 07/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թևի պատգամավորների հետ փակ հանդիպման:

Սա վերջին օրերին ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է:

Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:
Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում ևս այս հարցն է եղել:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում