Տրանսպորտում իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների խնդիրների լուծումը դեռևս չի ներկայացվում. Պարսյան
Տնտեսություն
16:39 07/03/2024

Տրանսպորտում իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների խնդիրների լուծումը դեռևս չի ներկայացվում. Պարսյան

«Հանրությունը պատրաստ է շատ վճարել տրանսպորտի համար միայն այն դեպքում, երբ ստանա որակյալ ծառայություններ։ Այս պահին, ակնհայտ է, որ մեծ դժգոհություն կա  տրանսպորտի որակի հետ կապված և, ըստ էության, առաջարկվող նախագծերը չեն  խոստանում այդ խնդրի ամբողջական լուծում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների և այլ խնդիրների լուծումները դեռևս չեն ներկայացվում։

«Այս խնդիրը լուծելու համար  պետք է ընդհանուր ծախսերը գնահատենք։ Ցավոք, այդ ծախսերի գնահատման մեթոդաբանություն չկա։ Եթե մենք ուզում ենք տրանսպորտի սակագին սահմանել,  պետք է որոշակի մեթոդաբանության շուրջ որոշում  կայացնենք, դրա հիման վրա արդեն կարողանանք սակագին նշանակել։ Այս պահին այդ որոշումը չունենք, բայց փորձում ենք սակագին սահմանել, ինչը կառավարման տեսանկյունից այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Տրանսպորտում իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների խնդիրների լուծումը դեռևս չի ներկայացվում. Պարսյան