Երևանում տեղի կունենք Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Սպորտ
12:44 07/03/2024
Հայաստան

Երևանում տեղի կունենք Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնա» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով ֆուտբոլի  առաջնության եզրափակչի կազմակերպման համար միջոցների հատկացման նախագիծը։

Նախարարը հայտնեց, որ կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, իսկ 3-րդ տեղի համար հանդիմպումը  և եզրափակիչը՝ մայիսի 5-ին։

«Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ պետք է համապատասխան բարեկարգում իրականացվի հանդերձարանի և լուսային հատվածում»- հայտնեց Անդրեասյանը և հավելեց, որ հանդիպումները կազմակերպելու համար նախագծով կառավարության պահուստային ֆոնդից առաջարկում են 279.9 մլն դրամ վերաբաշխել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արամ Հարությունյանը հայտնեց, որ մարտի 14-ին տեղի է ունենալու հանդիպումների վիճակահանությունը, որից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակում։

«Ես այսօր ՀՖՖ-ից տղեկություն ստացա, որ տոմսերը մատչելի են, լինելու են 1000-ից 5000 դրամի սահմաններում»,-ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ հանդիպումներին մասնակիցները հայտնիթիմեր են, նրանցից երկուսի կազմում խաղում են աշխարհի և եվրոպայի չեմպիոններ։

«Մայորկայի կազմում խաղում է մեր ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել»,-ասաց Հարությունյանը։

 

Placeholder
Երևանում տեղի կունենք Ֆուտզալի եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչը