Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից
Քաղաքական
21:15 08/03/2024
Տարածաշրջան

Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին համաձայնագրից։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին  Telegram-ի իր ալիքում ուրբաթ օրը հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ։

«Ուկրաինան դուրս է գալիս զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից: Այս որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստում: Զարմանալի է, որ միայն հիմա: Բայց արդեն դուրս ենք եկել, հետևաբար դա լավ է»,-գրել է Գոնչարենկոն:

Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի խոսքով՝ դրանից բացի հավանության է արժանացել ԱՊՀ-ի հետ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններ մատուցելու համար ապրանքների մատակարարման մասին համաձայնագրից դուրս գալու մասին օրինագիծը, որը ստորագրվել էր 1994 թվականին սեպտեմբերի 9-ին Մոսկվայում։

Placeholder
Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից