2024-ին Էվերեստի վրա ակնկալվում է ռեկորդային թվով ալպինիստներ
Աշխարհում
13:25 09/03/2024
Աշխարհ

2024-ին Էվերեստի վրա ակնկալվում է ռեկորդային թվով ալպինիստներ

Նեպալի իշխանություններն ակնկալում են ռեկորդային թվով ալպինիստներ, ովքեր կփորձեն Էվերեստ բարձրանալ գալիք սեզոնում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության դեպարտամենտի տնօրեն Ռակեշ Գուրունգին։

«Ես դա քննարկել եմ օպերատորների, զբոսավարների հետ, և նրանք ասում են, որ մուտքային դիմումների և ամրագրումների թիվն ավելի շատ է, քան անցյալ տարի», - ասել է Գուրունգը:
Իշխանությունները լրացուցիչ ջանքեր են գործադրում, որպեսզի  լեռնագնացության սեզոնն անցնի առանց միջադեպերի։ Այսպիսով, 2024 թվականից ալպինիստների համար չիպեր կրելը պարտադիր կլինի։ Փորձագետների կարծիքով, դա կհեշտացնի հնարավոր որոնողափրկարարական աշխատանքները։

The Himalayan Database-ի տվյալներով,  2023 թվականին Էվերեստում 18 մարդ է մահացել։ Սա ռեկորդային ցուցանիշ է 70 տարի առաջ առաջին անգամ գագաթը նվաճումից հետո:

Placeholder
2024-ին Էվերեստի վրա ակնկալվում է ռեկորդային թվով ալպինիստներ