ԱՄՆ-ում մասնավոր երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Իրավունք
20:33 10/03/2024
Աշխարհ

ԱՄՆ-ում մասնավոր երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ չորսը:

Նախաքննության տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է մասնավոր երեկույթի ժամանակ, որը տևել է մինչև կիրակի առավոտ։

«Մի կին և տղամարդ, որոնց ճանաչում էր կասկածյալը, մահացել են հրազենային վնասվածքներից, պարզվել է, որ երրորդ զոհը կասկածյալն է»,-«ՌԻԱ նովոսի»-ի փոխանցմաբ, այդ մասին ոստիկանությունը գրել է սոցիալական ցանցերում։

Չորս վիրավորներից քննիչները կարծում են, որ երեքը կապ չունեն կասկածյալի հետ: Տուժածներից մեկը հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով, երեքը հիվանդանոց են հասել մասնավոր մեքենաներով։

«Ոստիկանությունը կարծում է, որ հանրության համար ակտիվ սպառնալիք չկա: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
ԱՄՆ-ում մասնավոր երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել