Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը
Իրավունք
22:15 10/03/2024
ԼՂՀ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը

Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը գրել է.

«Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում Ստեփանակերտի հայկական դիմագիծը։

Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ»։

Placeholder
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը