Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը
Սպորտ
18:21 11/03/2024
Հայաստան

Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը նոր անդամ ունի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարտի 11-ին կայացավ ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Համաձայն ՀՖՖ կանոնադրության հոդված 37-ի 5-րդ կետի (Եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով), ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի թեկնածությունը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ծանոթանալով Անուշ Անանյանի գործունեությանը, քվեարկեցին նրա թեկնածության օգտին: Այսպիսով՝ Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը մինչև 2024 թ. դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովը:

 

Placeholder
Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը