Երևանում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք բարեկարգման կարիք ունեն
Մշակույթ
11:31 11/03/2024
Հայաստան

Երևանում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք բարեկարգման կարիք ունեն

Երևանի տարածքում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերություններին, ունեն բարեկարգման կարիք։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով   տնօրինող անձանց և ընկերություններին նախարարության կողմից  2023 թվականի հունիսին ուղարկվել է ծանուցում հուշարան- շենքերի պատշաճ  պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նախարարության կողմից ուղարված ծանուցումներին արձանագրել է ընդամենը մեկ սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացել հուշարձանի  վերականգնման էսքիզային նախագիծ»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, իրենց կողմից այս գործընթացում ոչ բավարար ջաներ են ներդրվում. «Մենք ավագանու որոշում ունենք, որը նոր հնարավորություններ է տալիս այս սեփականատերերին տույժերի ենթարկելու։ Առաջակում ենք այս շաբաթ ունենալ քննարկում, որպեսզի այդ մեխանիզմն աշխատացնենք»։

Placeholder
Երևանում գույքագրվել են շուրջ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք բարեկարգման կարիք ունեն