«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը այնպիսի հայտարարություններ է արել ադրբեջանական լրատվամիջոցին, որ կարող են ծանր հետևանքներ առաջացնել
Օրվա մամուլ
09:34 13/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը այնպիսի հայտարարություններ է արել ադրբեջանական լրատվամիջոցին, որ կարող են ծանր հետևանքներ առաջացնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ Նրանք կարծում են, որ Ալիևի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների և հողեր ազատագրելու պատասխանատու։

Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը այնպիսի հայտարարություններ է արել ադրբեջանական լրատվամիջոցին, որ կարող են ծանր հետևանքներ առաջացնել