ԶՊՄԿ-ն կիսով չափ նվազեցրել է հարկերի վճարումը. Նարեկ Ղահրամանյան
Տնտեսություն
17:34 13/03/2024
Հայաստան

ԶՊՄԿ-ն կիսով չափ նվազեցրել է հարկերի վճարումը. Նարեկ Ղահրամանյան

«2022թ ԶՊՄԿ-ն վճարել է 142 միլիարդ դրամ հարկ, բայց 2023թ տվյալներով կրկնակի իջել է՝ հասնելով 70 միլիարդի, հասկանում եմ, որ 15 միլիարդ դրամ տուգանք է եղել, նաև կապում եմ նոր ընդունված ռոյալթի համակարգի հետ»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց  ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Նա նշեց, որ մետաղների գները փոփոխվել են  7%-ով, բայց ծավալները չեն փոխվել։

«70 միլիարդի մեջ ներառվա՞ծ է ռոյալթիի երրորդ կոմպոնենտը, թե՞ ոչ»-հարցրեց Ղահրամանյանը՝ նկատի ունենալով վարձր շահութաբերության համար սահմանված տուրքը։


«Երեք գործոն կա՝ առաջինը նշեցիք, երկրորդը՝ մետաղի տուրքը չկա և երրորդը խտանյութի միջազգային գներն են, որով շահութաբերության բարձր մակարդակ էր ենթադրում, որը չի եղել»,-պատասխաբեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահն ասաց, որ մետաղի տուրքը սահմանլու պահին միջազգային շուկայում ռեկորդային գներ էին։

«Եթե մենք նախորդ տարի 40 մլրդ-ով ռոյալթին քիչ է եղել, նշանակում է այդ երրորդ գործոնը չի եղել։ Եթե էլի տարի գա, որ գների այդպիսի պիկ կլինի, երրորդ կոմպոնենտը կսկսի աշխատել»,- պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Placeholder
ԶՊՄԿ-ն կիսով չափ նվազեցրել է հարկերի վճարումը. Նարեկ Ղահրամանյան