Իշխանությունն այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների. Աբրահամյան
Քաղաքական
09:39 13/03/2024
Հայաստան

Իշխանությունն այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:

Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:
Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:

Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են:

Placeholder