Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են․ ԱՐՄԵԴ
Առողջություն
19:04 14/03/2024
Հայաստան

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են․ ԱՐՄԵԴ

ԱՐՄԵԴ համակարգըսպասարկող «Էլեկտրոնայինառողջապահությանազգայինօպերատոր» ընկերությունը․

«Ի գիտություն մեր քաղաքացիների,

Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին:

Դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ:

Ընդ որում, գնորդը կարող է իրական պացիենտը չլինել, վերջինս ինքնությունն անգամ կարող է մնալ անհայտ»:

Placeholder
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են․ ԱՐՄԵԴ