Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը․ Թուրքիայի նախկին վարչապետ
Քաղաքական
18:11 14/03/2024
Տարածաշրջան

Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը․ Թուրքիայի նախկին վարչապետ

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ  «Թյուրքական պետությունների կազմակերպության» Աքսաքալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը մասնակցել  է  Բաքվում ընթացող  «Վերականգնել ճեղքված աշխարհը» խորագրով 11-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա, անդրադառնալով տարածաշրջանային տարբեր գործընթացներին, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։

«Որպեսզի Հարավային Կովկասը հասնի այնպիսի խաղաղության, անվտանգության ու բարօրության, որին արժանի է, անհրաժեշտ է որ տարածաշրջանի բոլոր երկրները իրականացնեն արդյունքակենտրոն աշխատանք։ Ղարաբաղն «օկուպացիայից» ազատագրվեց։ Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը»,- նշել է նա։

Placeholder
Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը․ Թուրքիայի նախկին վարչապետ