Բուհերի միավորման ծրագիրն օրենք է. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:45 14/03/2024
Հայաստան

Բուհերի միավորման ծրագիրն օրենք է. Ժաննա Անդրեասյան

«Մենք շատ պատրաստկամ ենք, սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, բոլոր կարծիքները կլսեք»,-կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման, մասնավորապես Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայի տեղափոխության հետ կապված հարցերին։

Նա նշեց, որ ուրախ է՝ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվ է, միասին խոսելու կարիք ունեն. «Մենք իրենց ավելի լավ հասկանալու, իրենք ծրագիրն ավելի լավ պատկերացնելու համար պետք է խոսել»։

Ըստ նախարարի, միակ ճիշտ ճանապարհն անընդհատ քննարկումների միջոցով հասկանալն է, թե որն է լավագույն տարբերակը։

Հարցին՝ հնարավո՞ր է  բուհերի միավորման  ծրագիրը վերանայվի և կոնկրետ Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի,  Ժ. Անդրեասյանն ասաց. «Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է, քանի որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե  պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում ցանկացած քննարկում, իհարկե, պետք է տեղի ունենա»։

Placeholder
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է. Ժաննա Անդրեասյան