Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Հայաստան և Ադրբեջան
Քաղաքական
22:16 14/03/2024
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Հայաստան և Ադրբեջան

«Այս շաբաթ այց կլինի Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան»,- newsgeorgia.ge- փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, Բակվի և Երևանի հանդիպումներում կքննարկվեն «բոլոր կարևոր հարցերը», այդ թվում՝ խաղաղության ապահովումը։

«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել՝ ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն խթանելու համար»,-հավելել է նա։

Placeholder
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Հայաստան և Ադրբեջան