Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցության հարցեր
Քաղաքական
22:24 14/03/2024
Տարածաշրջան

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ-ից հայտնում են.

«Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր»:
 

Placeholder
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցության հարցեր