Ճապոնիայում մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություն չկա
Աշխարհում
20:36 14/03/2024
Աշխարհ

Ճապոնիայում մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություն չկա

Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00.14-ին (Երևանի ժամանակով 19.14-ին): Օջախը եղել է 50 կիլոմետր խորությունում։ Ցունամիի վտանգ չկա. Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Placeholder
Ճապոնիայում մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություն չկա