Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
ՌԴ Մագադանի շրջանի Հյուսիս-Եվենսկի շրջանում ուղղաթիռի վթարի ժամանակ մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ որոնողափրկարարական խմբի ղեկավար Պավել Կլոչկովը։
«Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են։ Փրկարարներն ուղղաթիռով են գնացել դեպքի վայր, նաև «Կոլիմա» ավիացիայի երկու ուղղաթիռ է թռել այնտեղ, սակայն վթարի վայր հասնելու համար վեց ժամ է պահանջվում։ Չգիտենք՝ թե դեպքի վայրում վայրէջքը հնարավոր է, թե ոչ, ուստի մենք պատրաստվում ենք մարդկանց տարհանել պարանների միջոցով: Դեռևս քիչ տեղեկություններ կան, հայտնի է միայն, որ ամեն ինչ տեղի է ունեցել բնակավայրերից հեռու»,-ասել է Կլոչկովը։