Մահացել է դերասան Ալեքսանդր Շիրվինդտը
Մշակույթ
21:40 15/03/2024
Աշխարհ

Մահացել է դերասան Ալեքսանդր Շիրվինդտը

90 տարեկանում մահացել է Երգիծական թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Երգիծական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։

«Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, կես ժամ առաջ նա մահացավ հիվանդանոցում։ Դեռ չգիտեմ՝ ինչպես և ինչ ենք անելու»,- ասել է լրչատվական  գործակալության զրուցակիցը։

Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում։ Ավարտել է Շչուկինի անվան թատերական դպրոցը և 1956 թվականին ընդունվել Լենին կոմսոմոլ թատերախումբ(այժմ՝ Լենկոմ Մարկ Զախարով)։ 1968 թվականին դերասանը տեղափոխվում է Մոսկվայի դրամատիկական թատրոն։ 1970 թվականից երգիծական թատրոնի խմբի անդամ է։ Դասավանդել է թատերական ինստիտուտում։ 2000-2021 թվականներին եղել է «Սատիրա» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2021 թվականին՝ թատրոնի նախագահը։

Placeholder
Մահացել է դերասան Ալեքսանդր Շիրվինդտը