Դատարանը երեք ամսով երկարաձգեց զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ  Եղիշե Հակոբյանի կալանքը
Իրավունք
14:35 15/03/2024
Հայաստան

Դատարանը երեք ամսով երկարաձգեց զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը

ատարանը երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Այս մասին գրում է «Ազատությունը» ու հիշեցնում, որ ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։

Այսօրվա դատական նիստը լարված սկսեց. դատարան չէր ներկայացել տուժող Գարուշ Սարգսյանը:

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Սարգսյանն անհարգելի պատճառով չի ներկայացել նիստին։

Դատարանը որոշեց նրան հարկադրաբար դատարան բերել՝ դրա մասին նրան ծանուցելով:

Placeholder
Դատարանը երեք ամսով երկարաձգեց զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը