«Ժողովուրդ». Կաթիլային ոռոգման համակարգին անցումը թանկ է և չի տարածվում
Օրվա մամուլ
09:05 15/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Կաթիլային ոռոգման համակարգին անցումը թանկ է և չի տարածվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2018 թվականի մայիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»:

Այս խոստումից անցել է 5 ու կես տարի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց, թե «Հայաստանում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»:

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար և չի տարածվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Կաթիլային ոռոգման համակարգին անցումը թանկ է և չի տարածվում