«Հրապարակ». Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ
Օրվա մամուլ
08:58 15/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը և Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաև Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը և «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գևորգյանը:

Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ: Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Հրապարակ». Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ