ԱԳՆ. Ռուսաստանը գիտեր, որ Արևմուտքը կփորձի խափանել արտերկրում առցանց քվեարկությունը
Քաղաքական
18:52 16/03/2024
Աշխարհ

ԱԳՆ. Ռուսաստանը գիտեր, որ Արևմուտքը կփորձի խափանել արտերկրում առցանց քվեարկությունը

Մոսկվան նախապես հաշվարկել է իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները և հաջողությամբ նախապատրաստվել արևմտյան երկրների տարբեր սադրանքներին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է  «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումում դասախոսություն կարդալիս։

Նա նշել է, որ ոչ բարեկամ պետություններին չհաջողվեց խաթարել ՌԴ-ից դուրս գտնվող ՌԴ քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացին։ Քվեարկության համար բացվել են ոչ միայն «էլեկտրոնային տեղամասեր», այլ նաև ֆիզիկական։

«Մենք գիտեինք, որ Արևմուտքը կփորձի խափանել նախագահական ընտրություններում առցանց քվեարկությունը, ուստի որոշում կայացվեց գործարկել դեմ առ դեմ ձևաչափը»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վեստի.ռու-ն հիշեցնում է, որ «ոչ բարեկամ երկրները չսպասեցին Ռուսաստանում ընտրությունների արդյունքներին և հեռակա հայտարարեցին իրենց չճանաչման մասին»։ Զախարովան, օգտվելով առիթից, գործընկերներին հիշեցրել է, որ Մոսկվային պետք չէ հավաքական Արևմուտքի հավանությունը։

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-17-ը։ Առաջին անգամ դրանք անցկացվում են երեք օրվա ընթացքում և հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։

 

Placeholder
ԱԳՆ. Ռուսաստանը գիտեր, որ Արևմուտքը կփորձի խափանել արտերկրում առցանց քվեարկությունը