Մեքսիկայում նարկոկարտելի խմբավորումը 30 վրացի է առևանգել
Իրավունք
11:00 17/03/2024
Տարածաշրջան

Մեքսիկայում նարկոկարտելի խմբավորումը 30 վրացի է առևանգել

Մեքսիկայում Վրաստանի դեսպանատունը տեղական միգրացիոն ծառայությունից փորձում է պարզել Վրաստանի 30 քաղաքացիների գտնվելու վայրը, որոնց ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առևանգել էին նարկոկարտելի խմբավորումը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։

Նախորդ օրը վրացական «Մտավարի» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նարկոկարտելի կողմից առևանգվել է 120 օտարերկրյա քաղաքացի, որոնք փորձել են անօրինական մուտք գործել ԱՄՆ։ Առևանգվածների թվում են Վրաստանի 30 քաղաքացի։ Առևանգողները պահանջում են 90 հազար դոլար փրկագին։

«Դեսպանատունը կապի մեջ է Մեքսիկայի միգրացիոն ծառայության հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և քաղաքացիների հնարավոր գտնվելու վայրը պարզելու համար: Դեսպանությունը շարունակում է կապ պահպանել քաղաքացիների ընտանիքի անդամների հետ՝ որոնք դիմել էին իրենց՝ պարզելու իրենց ընտանիքի անդամի գտնվելու վայրը»,-ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Placeholder
Մեքսիկայում նարկոկարտելի խմբավորումը 30 վրացի է առևանգել