Փաշինյանը Ոսկեպարում է
Քաղաքական
13:06 18/03/2024
Հայաստան

Փաշինյանը Ոսկեպարում է

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո շրջանառվում է Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին։ 

«Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել  և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն  խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասուլիսում ասել էր Փաշինյանը։

Նա չէր բացառել նաև, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից։

Placeholder