Բողոքող լեհ ֆերմերները փակել են Վարշավայից հիմնական ելքերը
Աշխարհում
15:40 20/03/2024
Աշխարհ

Բողոքող լեհ ֆերմերները փակել են Վարշավայից հիմնական ելքերը

Չորեքշաբթի օրը ֆերմերները տրակտորներով և գյուղատնտեսական այլ տեխնիկայով փակել են Վարշավայից հիմնական ելքերը՝ ի նշան բողոքի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման և Եվրամիության բնապահպանական ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստիի թղթակիցը։

«Պետք է դաշտում աշխատել, եկել է գարունը, բայց դա իմաստ չունի, քանի որ մենք ոչինչ չենք վաստակելու, ուստի մենք այստեղ ենք»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ճանապարհներին խցանումներ են։ Ոստիկանները փորձում են շրջանցիկ երթուղիներ կազմակերպել, սակայն առայժմ չի հաջողվում։  Իրավապահները դեռ չեն միջամտում տեղի ունեցողին։

Փետրվարի սկզբից Լեհաստանում ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել ԵՄ բնապահպանական ծրագրերից (այսպես կոչված՝ Կանաչ գործարքը), որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնել։
 

Placeholder
Բողոքող լեհ ֆերմերները փակել են Վարշավայից հիմնական ելքերը