Ինձ համար այս հարցը սպառված է. Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին
Կրթություն, գիտություն
12:43 21/03/2024
Հայաստան

Ինձ համար այս հարցը սպառված է. Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին

«Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականին:

Նախարարը տեղեկացրեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, և նախորդ օրը պրոռեկտորի վրա են դրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարման աշխատանքները:

«Ինձ համար այս հարցը սպառված է»,-ասաց Ավանեսյանը և հավելեց, որ հարցն օրակարգային չէ:

Նա հայտնեց, որ պարբերաբար զրուցում է բոլոր ԲՈւՀ-երի ռեկտորների հետ, բայց Գալոյանի վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չի տալու։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը մարտի 19-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել:

Placeholder
Ինձ համար այս հարցը սպառված է. Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին