American Cup. Լևոն Արոնյանը հաղթել է սուպերեզրափակիչում
Օրվա թեմա
09:44 21/03/2024
Հայաստան

American Cup. Լևոն Արոնյանը հաղթել է սուպերեզրափակիչում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ի սուպերեզրափակիչում ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը  մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։

Հիշեցնենք, որ Արոնյանը քառորդ եզրափակիչում հաղթել է ամերիկահայ Սամուել Սևյանին (4:2), կիսաեզրափակիչում՝ (4:2) ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ 

Այսպիսով, Լևոն Արոնյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «American Cup 2024» շախմատի մրցաշարի հաղթող։ Արոնյանը հաղթանակի համար ստացել է 90 հազար դոլար։

 

Placeholder