«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 40-ի
Իրավունք
23:35 22/03/2024
Աշխարհ

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 40-ի

Մոսկվայի մարզի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

«Նախնականորեն, «Crocus City Hall»-ում համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահին կա 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր», -հաղորդում է ԱԴԾ-ն:

Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ կրակոցները և հրդեհ է գրանցվել Մոսկվայի մերձակայքում գտնվող Կրասնոգորսկ քաղաքի «Crocus City Hall»-ում, որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը։ Ըստ ԱԴԾ-ի՝ կան զոհեր և վիրավորներ։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության դեպքի առթիվ։

Մինչ այդ Baza տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Հատուկջոկատայինները ներխուժել են «Crocus City Hall»  որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։

Ալիքը նաև գրել էր, որ նախնական տվյալներով՝ չորս հանցագործների հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Crocus City Hall»-ի մոտ փակում են ճանապարհները։

Placeholder
«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասավ 40-ի