Կամուֆլյաժով երեք անձ կրակ է բացել Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ում, առնվազը 12 զոհ կա
Իրավունք
21:58 22/03/2024
Աշխարհ

Կամուֆլյաժով երեք անձ կրակ է բացել Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ում, առնվազը 12 զոհ կա

Առնվազն 12 մարդ է զոհվել Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է Baza-ն։ Telegram ալիքի տվյալներով՝ տուժել է 35 մարդ։

«112»-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 10 մարդ։

«Crocus City Hall»-ի շենքը այրվում է, հայտնում է Baza telegram-ալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի  «Crocus City Hall»-իհամերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգից առաջ հրաձգություն է տեղի ունեցել։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Դեպքի մասին հայտնել էր ՌԻԱ Նովոստին։
 

Placeholder
Կամուֆլյաժով երեք անձ կրակ է բացել Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ում, առնվազը 12 զոհ կա