Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
Իրավունք
21:16 22/03/2024

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան

« Ես գտնվում եմ Շենգավիթի դատարանի դիմաց։ Բազմաթիվ զանգերը, հաղորդագրությունները չեն դադարում այն պահից, երբ ձերբակալվեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, այսպես ասած՝ «Իմնեմնիմի» գործով։ Մենք շարունակում ենք դատական նիստը։ Կարճ ընդմիջում է իմ միջնորդությամբ դատարանը հայտարարել»,- այս մասին ֆեյսբուքում ուղիղ միացմամբ հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կան կարևոր ճշգրտումներ, որոնք պետք է աներ։

«Ճշգրտումներն ավելի կարճ ժամանակում արեցի, դրա համար որոշոցի նաև հանրությանն իրազեկել։ Խնդրում եմ ՝ այս ընթացքում ինձ չզանգահարել, քանի որ դատական նիստը շարունակվում է։ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Իմնեմնիմի 83» հաղորդման համար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց։ Ավելի ուշ կներկայացնեմ հանգամանորեն»,- ասաց Մելիքյանը։

 

Placeholder
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան