Վարդան Ոսկանյան. Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի
Քաղաքական
09:49 22/03/2024
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի

«Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, երկուսն էլ փորձում են մեզ կոտրել, ծնկի բերել, արգելափակել բանական մեր ուղեղից եկող դիմադրելու բոլոր բնական ազդակները և ոչնչացնել։

«Ուստի բանաձևը շատ պարզ է ու հստակ՝ հուսալքությանը հանձնվելը բանական չէ, բնական էլ չէ, և ուղիղ հավասար է Բաքվի բարբարոսական վարչախմբին հանձնվելուն ու անպատիվ կերպով թուլամորթաբար ոչնչանալուն»,-գրել  է նա։

Placeholder