«Հրապարակ». ՊՊԾ-ն պահանջում է, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից
Օրվա մամուլ
09:25 23/03/2024
Հայաստան

«Հրապարակ». ՊՊԾ-ն պահանջում է, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ պահանջելով, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից։ Պարզվում է, որ ԱԱԾ աշխատակիցներն օգտվում են նման արտոնությունից: Քանի որ պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից անջատվել է՝ դառնալով վարչապետի ենթակայության ներքո գործող ծառայություն, ապա հիմա էլ պետք է օգտվեն այդ արտոնությունից։

Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է ՀՀ տարածքում հանգստանալու դեպքերին, այսինքն՝ եթե, օրինակ, Փաշինյանի թիկնազորում ծառայող թիկնապահներից մեկը հանգստանալու մեկնի Տավուշի մարզի Դիլիջան համայնք, ապա տրանսպորտի գումարը պետք է փոխհատուցվի պետության կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». ՊՊԾ-ն պահանջում է, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից