Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Ուլնեցու մասնաճյուղում
Իրավունք
18:38 23/03/2024
Հայաստան

Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Ուլնեցու մասնաճյուղում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է՝  մարտի 25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:

Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.

- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
- Վարչական տուգանքի վճարում։

Placeholder
Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Ուլնեցու մասնաճյուղում