Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը քաղաքացիներին թույլ չտվեց մտնել Ոսկեպարի եկեղեցի
Ոստիկանները արգելել են քաղաքացիներին մտնել Ոսկեպարի եկեղեցի։ Քաղաքացիները բացատրություն են պահանջում, ասելով, որ եթե կարգ են խախտել, ապա պետք է իրենց բերման ենթարկեն, եթե ոչ, ապա նրանք գնալու են եկեղեցի։
Ոստիկաններին աջակցության եկավ նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն պետ գնդապետ Վահան Ազատյանը։
Նա իրեն նկարահանող քաղաքացուն առաջարկեց գնալ բաժին, ինչին ի պատասխան քաղաքացին հարցրեց, թե արդյո՞ք ինքը ձերբակալված է։
«Ուզում ես անպայման ձերբակալված լինես, ինչ է՝ կինոյի տղեն ես, արի նստի մեքենան, երբ որ ձերբակալենք կտեսնես»,-իրեն նկարահանող քաղաքացուն դիմեց Ազատյանը։