Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 16 երկրի 26 ջութակահար
Մշակույթ
17:39 25/03/2024
Հայաստան

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 16 երկրի 26 ջութակահար

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 16 երկրի 26 երաժիշտ։ Հիշեցնենք‚ որ այս տարի մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտական կարգում։ Այս մասին հայտում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։ 

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-35 տարեկան հարյուրավոր ջութակահարներ աշխարհի տարբեր երկրներից` Բելգիա, Չինաստան, Ճապոնիա, Հունգարիա, Թայվան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Դանիա, Ուզբեկստան, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա, Չիլի, ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Լիտվա, Հունաստան, Ղազախստան, Կոլումբիա, Հայաստան: Մասնագետների ընտրությամբ մրցույթի առաջին փուլին մասնակցության իրավունք են ստացել 26-ը։

Մրցույթի մեկնարկը կտրվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

 

Placeholder
Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 16 երկրի 26 ջութակահար