Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արժանապատիվ սպայական կազմը պետք է ուղղակի իր գործը կատարի ու ծառայի հայրենիքին. Աննա Մայիլյան
«Հայրենիքից տարածք հանձնելու, զիջելու մասին յուրաքանչյուր ակնարկ, ինձ համար ցավալի ու անընդունելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշի մարզերի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հայտարարությունների մասին։
Նա նշեց, որ իր արժանապատվությունը տեղում կլիներ, եթե այլ կոչեր հնչեին, ամեն ինչ արվեր մեր պետությունն ամրացնելու, գոնե հիմա դիրքերը չզիջելու ուղղությամբ։
«Կարծում եմ՝ զինվորականները, արժանապատիվ սպայական կազմը պետք է ուղղակի իր գործը կատարի ու ծառայի հայրենիքին», -ասաց վաստակավոր արտիստը։
Ինչ վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «ակադեմիական քաղաք» տեղափոխելու իշխանության ծրագրին, Աննա Մայիլյանն ընդգծեց. «Հիմար թեմա է, աբսուրդ է, քննարկման ենթակա չէ, որոշումը պետք է հետ կանչվի։ Եթե պետք է կառուցվի ակադեմիական քաղաք, ապա Կոնսերվատորիայի հետ կապ չպետք է ունենա։ Կոնսերվատորիան իր տեղից տեղաշարժելը՝ կլինի մշակույթը քանդել, ընդհանրապես մեզ զրկել մշակույթից»։
ՀՀ վաստակավոր արտիստը համոզված է, որ պետք է գործել, պայքարել. «Բոլորս էլ պատրաստ ենք գործելուն, եթե չպայքարենք, կնշանակի նաև Կոնսերվատորիան ենք հանձնում։ Կոնսերվատորիայի բնակիչները պետք է իրենց դիրքերը չզիջեն։ Կրկնեմ՝ անհեթեթ, անմիտ որոշում է, որը պետք է հետ կանչվի, ամբողջ աշխարհին մեզ վրա են ծիծաղեցնում»։